- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հակոբ հալեպցին ապրել է 17-րդ դարում և եղել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հավատարիմ պաշտոնատարներից ու միաբանների մեկը: Նա արհեստավոր սադաֆագործ (սետեֆջի) էր, ով 1731 թվականին իր ձեռքով պատրաստում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյան Մայրավանքի՝ Սբ Գլխադրի մատրան սադաֆազարդ գեղեցիկ դուռը:
1735 թվականին Կ. Պոլսում իր ծախսով տպագրում է Իգնատիոս Վարդապետի գրած՝ Ղուկասի Ավետարանի մեկնությունը, իսկ 1737 թվականին Հաճախապատում կոչվող գիրքը: 1763 թվականին դարձյալ իր ծախսով կառուցել է տալիս Սրբոց Հակոբյանց վանքի դարպասատունը: