- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ամենահին ձեռագիր հայերեն այբբենարանը կոչվում է «Հաղագս իմաստության անվարժ տղայոց ուսման», որը գրել է Թովմաս Մեծոփեցին 1430 թվականին: Առաջին տպագիր այբբենարանը հրատարակել է Աբգար Թոխաթեցին 1567 թվականին: Աշխարհաբար «Նոր այբբենարան» լույս է տեսել 1781 թվականին Տրիեստում (Իտալիա): 1862 թվականին Թիֆլիսում հրատարակվել է Խաչատուր Աբովյանի «Նախաշավիղ կրթության ի պետս նորավարժից» այբբենարան-ընթերցարանը: