top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Արվեստաբան, բանաստեղծուհի Ծով alizé Բանուչյանը ապրել և ստեղծագործել է Երևանում, Մոնպելյեում, Փարիզում այս օրերին նաեւ Երուսաղեմում: Ապրելով այս քաղաքներում՝ հեղինակը ոչ միայն փորձել է բացահայտել իր սեփական «ես»-ը, այլև իր մտորումներին բանաստեղծական շունչ տալ ու հանձնել թղթին: Երևանում, Մոնպելյեում և Փարիզում ծնված բանաստեղծությունները մեկտեղել է «Երեք քաղաք» բանաստեղծությունների ժողովածուում:

«Երեք քաղաք»-ը բանաստեղծուհու երկրորդ գիրքն է, առաջինը հրատարակվել է 2008 թվականին՝ «Տես, որ լռում եմ» խորագրով և նվիրվել մարտի 1-ի զոհերի հիշատակին: Բայց վաղ տարիքում, երբ գրել չգիտեր հորը՝ Արշակ Բանուչյանին, թելադրում էր իր առաջին բանաստեղծությունները, որոնք հետո փոքրիկ ժողովածուով ծննդյան օրը նվիրեց դասընկերներին:

Առաջին բանաստեղծությունը գարնան մասին էր. «Սիրելի գարուն,

Դու տաք ես շատ

Եվ արևից քո տաք,

Ուրախանում ենք շատ...»

Ապա ուսման հանդեպ սերը 6 տարեկանում նրան տարավ դպրոց, որտեղ ծնվեցին մանկական մյուս բանաստեղծությունները:

Դեռ մանկուց նրա համար ստեղծագործության թեմա կարող էին դառնալ հայրիկի հետ զրույցները, պապիկի դիտողությունն ու դրված որևէ արգելք.

«Շլոր-շլոր, կանաչ շլոր

Էնքան ուտեմ դառնամ կլոր

Պապս տեսնի ու զայրանա

Ասի ծառը կտրեմ հիմա...»:

«Երեք քաղաք»-ը հեղինակի խոսքով «Երեք քաղաքների հանդիպումն է»: Գրքում ընդգրկված բանաստեղծությունների մեծ մասը հեղինակը պարբերաբար հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Ունի ընթերցողների ու համակիրների լայն զանգված, ֆեյսբուքյան հետևորդների հզոր բանակ:

Ֆեյսբուքի միջոցով ընթերցողին է նարեկայացնում նաև«Ջեննի և Միլլեր» անավարտ երկխոսությունից հատվածներ: 2018-ը խոստումնալից է լինելու Ծով alizé Բանուչյանի ընթերցողների համար: Հեղինակը պատրաստվում է նրանց դատին հանձնել «Ջեննի և Միլլեր» վիպակը:

#Գիտեքթե #Գրականություն #Պոեզիա

25 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page