- Ներսեհ Ա. Ա.
Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի Ամանորի հանդես
Հունվարի 13-ին, երեկոյան ժամը 7-ին, սուրբծննդյան տոնական հանդիսությունների սեմին, ընդունված սովորության համաձայն, Ժառանգավորաց Վարժարանի սաները հանդես եկան Ամանորյա գեղեցիկ հայտագրով՝ համեմված գեղեցիկ մեներգերով, խմբերգերով, ասմունքով և դաշնամուրային գեղեցիկ մեղեդիների նվագակցությամբ: Մինչ Պատրիարք Սրբազան Հոր և Միաբանության ժամանելը սրահն արդեն լի էր հանդիսականներով: Միաբանության ժամանելուց հետո բացման խոսքով հանդես եկավ Վարժարանի քարտուղար՝ Բարեշնորհ Աշոտ սարկավագ Ղազարյանը՝ ողջույնի և Նոր Տարվա շնորհավորական խոսքեր ուղղելով ներկաներին: Ապա Ժառանգավոր սաները ներկայացրեցին «Ձմեռ Պապի իրական պատմությունը» բեմականացումը: Հանդեսի վերջում Երուսաղեմի Առաքելական Սուրբ Աթոռի գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հայրը շնորհավորեց Ժառանագավոր սաների և բոլոր ներկաների Ամանորը և գալիք Սուրբ Ծնունդը: Ամանորյա հանդեսը վերջացավ Պատրիարք Սրբազան Հոր «Տերունական Աղոթքով»:
#ԼուրերԵրուսաղեմից #ՍուրբԾնունդ #Ամանոր #Նորտարի #Երուսաղեմ #Պատրիարքություն #Տոն