• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմն ավարտվեց 1865-ի ապրիլի 9-ին՝ Ամերիկայի կոնֆեդերատիվ նահանգների հանձնվելով։ Հարկավոր էր վերականգնել Հարավային նահանգները և սևամորթներին ինտեգրել ամերիկյան հասարակությանը։ Պատերազմի ավարտից հինգ օր անց, Չարչարանաց ուրբաթ օրը, 1865-ի ապրիլի 14-ին, «Իմ ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում) «հարավցիների» կողմնակից դերասան Ջոն Ուիլքս Բուտը թափանցեց նախագահական օթյակ և կրակեց Լինքոլնի գլխին։ Հաջորդ առավոտյան, գիտակցության չգալով, Աբրահամ Լինքոլնը վախճանվեց։

Միլիոնավոր ամերիկացիներ՝ սևամորթ թե սպիտակամորթ, եկան հարգանքի վերջին տուրքը տալու իրենց նախագահին, հուղարկավորության գնացքի՝ Վաշինգտոնից Սփրինգֆիլդ մեկնելու ճանապարհին։ Գնացքը տանում էր երկու դագաղ, որոնցից մեծի մեջ հանգչում էր Աբրահամ Լինքոլնի աճյունը, փոքրի մեջ՝ նրա որդի Վիլյամի, ով մահացել էր դրանից երեք տարի առաջ՝ Լինքոլնի նախագահության ժամանակ։ Աբրահամ և Վիլյամ Լինքոլնները թաղվեցին Սփրինգֆիլդի Օուկ-Ռիջ գերեզմանատանը։

Լինքոլնի ողբերգական մահը նրան բերեց մի մարդու համբավ, ով իր կյանքը տվեց հանուն իր երկրի վերամիավորման և սևամորթ ստրուկների ազատագրման։

Իսկ նրան սպանող դերասանը թաքնվում էր Վիրջինիայի ֆերմաներից մեկում, սակայն հայտնաբերվեց և գնդակահարվեց 1865-ի ապրիլի 25-ին:

#Հետաքրքիր #Մեծեր #Աշխարհիշուրջ #Գիտեքթե #Նախագահներ

14 views0 comments