top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայկ Նահապետը, որին Մովսես Խորենացին անվանում է «հաստ աղեղով և հզոր նետաձիգ», «անվանի և քաջ նախարար», «վայելչակազմ, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով, երևելի և քաջը հսկաների մեջ», ընդվզելով Բելի բռնակալության դեմ, իր գերդաստանով բնակություն է հաստատում Հարք կոչվող վայրում: Բելը զորական մեծ բազմությամբ հասնում է Հայկին, որ հնազանդեցնի նրան: Տեղի է ունենում ճակատամարտ, և Հայկը տեսնելով, որ Բելը փորձում է բարձրանալ բլուրը, ձգում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը ճեղքելով Բելի զրահապատ կուրծքը, նրան տապալում է գետին: Հայկը ճակատամարտի տեղը շենացնում, դարձնում է դաստակերտ, անվանում Հայք, գավառը կոչվում է Հայոց ձոր:

Բելի սպանվելու օրը համարվում է բուն Հայոց թվականության սկիզբը, որը համընկնում է մեր թվարկությունից առաջ 2492 թվականի Նավասարդի 1-ին:

#Մեծեր #լեգենդ #Գիտեքթե

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page