• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


2003 թվականին լրացավ Կեչառիսի վանքի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցով, Սուրբ նշան, Սուրբ Կաթողիկե, Սուրբ Հարություն եկեղեցիներով, նշանավոր վարդապետներով, միաբաններով, գրիչներով ու ծաղկողներով հայտնի և փառաբանված եկեղեցական համալիրի հիմնադրման 1000 տարին:

Վանքը 1997 թվականին սկսեց վերականգնվել և իր նախնական փառահեղ տեսքն ընդունել ռուսաստանաբնակ Վլադիմիր Հարությունյանի բարերարությամբ: 2000 թ. հուլիսի 5-ին կատարվեց Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Վանքի 1000-ամյակի առթիվ լույս տեսավ «Կեչառիս-1000» գիրք-ալբոմը:

#Գիրք #Սրբավայր #Գիտեքթե #ՎանքԵկեղեցի #Հայաստան

14 views0 comments