top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Վանի թագավորության ծաղկուն քաղաքներից մեկում՝ Արգիշտիխինիլիի տեղում, հատկապես սրա արևելյան բլրի վրա, Երվանդունիները կառուցում են իրենց նոր մայրաքաղաք Արմավիրի միջնաբերդն ու մեհյանները, պալատական համալիրները:

Արմավիրում էին հեթանոս հայերի մեհյանները, Արտեմիսի և Ապոլոնի պղնձաձույլ ոսկեզօծ արձանները: Քաղաքի արհեստավորների ձեռակերտերը հասնում էին մինչև Կովկաս, Իրան, Միջագետք, Ասորիք, Միջերկրականի և Սև ծովի ափերը, սակայն շուտով նրա փառքը խամրում է: Երվանդունի արքայատան Երվանդ Վերջին թագավորը, որն ըստ Խորենացու գահակալել է մ. թ. ա. 220-201 թթ., մայրաքաղաքը տեղափոխում է՝ Երվանդաշատ:

#Գիտեքթե #Հայաստան #Մայրաքաղաքներ

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page