Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Երվանդ Վերջին թագավորը Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում, ուր Արաքսը և Ախուրյանը միախառնվում են, բլրի վրա կառուցում է մայրաքաղաք Երվանդաշատը: Մայրաքաղաքի տեղափոխության հիմնական պատճառը Խորենացին համարում է Արաքսի հունի փոփոխումը, որի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Շուտով ծագում է Արտաշեսի պատերազմը Երվանդի դեմ: Այն հրահրեց Սելևկյան Անտիոքոս Երրորդ թագավորը, որը ցանկանալով իր գերիշխանությունը վերահաստատել Փոքր Ասիայում, ջանում էր վերջ տալ Հայաստանի անկախությանը, բայց նրա հաշիվները սխալ դուրս եկան: Շուտով հաղթելով Երվանդին, Արտաշեսը Հայաստանն անկախ հռչակեց, կառուցելով հայոց նոր մայրաքաղաք:

#Մայրաքաղաքներ #Հայաստան #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now