• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը գտնվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Ենթադրվում են Արտաշատ քաղաքի հիմնադրման տարբեր թվականներ՝ մ. թ. ա. 189 թ., 185 թ., 166 թ., և այլն: Արտաշատը բուռն զարգացում է ապրում հատկապես Տիգրան Մեծի որդու՝ Արտավազդի օրոք:

58 թվականին հռոմեացի Կորբուլոնը գրավում է Արտաշատը:

Չնայած մի քանի տասնամյակ, 163 թ. հռոմեացիները նորից են արշավում Հայաստան, պաշարում Արտաշատը, կողոպտում և ավերում:

Երկար դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն էր:

#Մայրաքաղաքներ #Գիտեքթե #Հայաստան

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now