top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Երբեմնի հզոր քաղաք Տիգրանակերտը գտնվում էր Մեծ Հայքի Աղձնիք նահանգում և եղել է պատմական Հայաստանի հինգերորդ մայրաքաղաքը։ Այժմյան Մանուֆարկին գյուղի մոտ են գտնվում Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները, ժամանակակից Սիլվան քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր (պատմական Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Սասնա լեռների հարավային ստորոտին։ Քաղաքը հիմնադրել է հայոց աշխարհակալ արքա Տիգրան Բ Մեծը։

Ենթադրվում է, որ Տիգրանակերտը ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Նրանք հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ և առևտրով։ Տիգրանակերտը եղել է նաև մշակութային խոշոր կենտրոն։ Ըստ հունա-հռոմեական աղբյուրների, հայկական թատրոնի առաջին շենքը կառուցվել է Տիգրանակերտում մ.թ.ա. 69 թվականին, սակայն շինության հետքերը մինչև օրս հայտնաբերված չեն։ Տիգրանակերտը շրջապատված էր 25 մ բարձրությամբ պարսպով, որի ներսում տեղադրված էին ախոռներ և պահեստներ, իսկ պատերի տարբեր մասերում կան հունարեն արձանագրություններ։

Տիգրան թագավորի պալատը, շրջապատված պարտեզներով, լճերով, գտնվել է միջնաբերդից դուրս։ Տիգրանակերտը նվաճվել է և մասնակիորեն ավերվել է Լուկուլլոսի մ.թ.ա. 69 թվականի արշավանքների ժամանակ։ Մ.թ.ա. 55 թվականին Տիգրան Մեծի մահից հետո դադարել է Հայաստանի մայրաքաղաքը լինելուց։ Արտաշատի հետ միացած էր Արքունի Պողոտայով։

#Մայրաքաղաքներ #Գիտեքթե #Հայաստան

26 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page