• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մալայզիայի Քելանթանի նահանգի իշխանությունները տեղացի կանանց արգելել են հագնել տաբատ, ջինս և կարճ շրջազգեստ: Այդ հագուստը նրանց կարծիքով, «հակասում է իսլամի կանոններին և ընդունակ է հարուցելու անառողջ հետաքրքրություն»:

Առաջին հերթին այդ որոշումը վերաբերում է վաճառողուհիներին և մատուցողուհիներին, քանի որ հենց նրանք են ամենից հաճախ «գրգռիչ» հագուստ կրում: «Մենք այլևս մտադիր չենք հանդուրժել իսլամի կանոնների նման խախտումները և պատրաստ ենք վճռական գործողություններ ձեռնարկել այդ տագնապեցնող միտման դեմ պայքարելու համար»,- հայտարարել է նահանգի Կոտա Բարու մայրաքաղաքի մունիցիպալ խորհրդի մամլո քարտուղարը:

Նրա համոզմամբ, մահմեդական կինը պետք է կրի ավանդական երկար զգեստ, որը հասնում է մինչև կոշիկները, գլխաշոր, որը ծածկում է մազերը և ճակատը: Բացարձակապես անթույլատրելի են մինի շրջազգեստները, ջինսերը, կարճ կոֆտաներն ու թափանցիկ բլուզները:

#Աշխարհիշուրջ #մշակույթ #Օրենք #Գիտեքթե

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում