Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Տարեկան աշխարհում գրեթե 900 հազար մարդ կամավոր հրաժեշտ է տալիս կյանքին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ինքնասպանություն տեղի է ունենում 40 վայրկյանը մեկ: Տվյալները բերել է ՄԱԿ-ի նորությունների ծառայությունը վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ինքնասպանությունը տասներեքերորդն է մահա-ցության պատճառների թվում և մտնում է 15-44 տարեկան մարդկանց մահվան երեք հիմնական պատճառների մեջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, բնակչության մեկ շնչին ընկնող ինքնասպանությունների թվով առաջատարը Արևելյան Եվրոպայի երկրներն են: Փորձագետները գտնում են, որ ինքնասպանությունների հիմնական պատճառներն են աղքատությունը, գործազրկությունը, վերահաս պատժիչ վախը, հոգեկան հիվանդությունները, ընտանեկան գժտությունները, կրքերը, ծանր հիվանդությունները:

Ինքնասպանություն գործած հոգեկան հիվանդ մարդիկ մեղմացուցիչ հանգամանքներ ունեն, որովհետև իրենց գիտակցությունը տեղում չէ: Նույնիսկ ուղղակի երկնքում հավաքված ամպերը տեսնելով՝ այդպիսի մարդն արդեն սկսում է հոգեկան ծանրություն զգալ: Իսկ եթե դրան ինչ-որ խանգարվածություն է միախառնվում, ապա ամպերը կրկնապատկվում են: Սակայն, եթե մարդ ինքնասպանություն է գործել առանց հոգեկան հիվանդ լինելու, ապա Եկեղեցին չի աղոթում նրանց համար, այնպես, ինչպես չի աղոթում մահացած հերետիկոսների համար: Եկեղեցին այդ մարդկանց Աստծո ողորմածությանն ու դատաստանին է թողնում: Այդպիսի մարդկանց անունները հոգևորականը չի հիշատակում Պատարագի ժամանակ, որովհետև այդպիսի մարդիկ, ինքնասպանության միջոցով, հրաժարվում են կյանքից, արհամարհում այն: Իսկ կյանքն Աստծո պարգևն է: Սակայն ինքնասպանության միջոցով այն ավարտելով՝ այդպիսի մարդիկ, նույնն է, թե այդ պարգևն Աստծո երեսին են շպրտում:

Սակայն մենք պետք է շատ աղոթենք ինքնասպանների համար, որպեսզի Բարեգութ Աստված նրանց համար էլ ինչ-որ բան անի: Քանի որ չգիտենք, թե նրանք ինչու են ձեռք բարձրացրել իրենց վրա, չգիտենք նաև, թե իրենց կյանքի վերջին պահին ինչ վիճակում են գտնվել: Միգուցե հոգին մարմնից բաժանվելու պահին նրանք ապաշխարել են, Աստծուց թողություն են խնդրել և նրանց ապաշխարությունն ընդունվել է: Եվ հնարավոր է, որ Աստծո հրեշտակն է նրանց հոգին ընդունել:

***

Հարավամերիկյան Գայանա պետությունում «Ժողովրդական տաճար» աղանդի անդամների զանգվածային ինքնասպանության հետևանքով 1975 թվականին զոհվեց 911 մարդ:

***

Ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինը, որի «Պարսկական մոտիվներ» բանաստեղծությունների հերոսուհու նախատիպը Շահանե Տալյանն էր, ծանր հոգեվիճակում ինքնասպան եղավ 1925 թվականի դեկտեմբերի 18-ին: Նա ընդամենը 30 տարեկան էր: Ծնվել է 1895 թ. սեպտեմբերի 21-ին:

***

Անձնական կյանքի և գրական պայքարի բարդ իրավիճակը ռուս բանաստեղծ Վլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկուն հասցրեց ինքնասպանության (1893-1930, ապրիլի 14): Նրա ծնողները և քույրերը երկար տարիներ ապրել են Հայաստանում, հայրը եղել է Ալեքսանդրապոլում անտառապահի օգնական:

#Գրականություն #Մեծեր #Աշխարհիշուրջ #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now