- Ներսեհ Ա. Ա.
Անկեղծ զրույց Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տ. Մխիթար քահանա Ալոյանի հետ

Երբ ես երիտասարդ էի,,, ավելի վառ գույներով էի ընկալում կյանքը և հավատը:
Հայրս,,, իմ ուսուցիչն էր:
Ամենամեծ երջանկությունը,,, խաղաղ հոգեվիճակն է:
Ես հուսահատվում եմ,,, երբ արդարությունը չի գնահատվում:
Ես սովորություն ունեմ,,, նվիրվելու:
Կուզեի բոլորն իմանան,,, որ այս կյանքը կարճ է, պետք է բարի լինել:
Չնայած ամեն ինչին, ես,,, ապրում եմ Աստծուն փառք տալով:
Կյանքն իսկապես,,, հրաշալի է, որովհետև կյանքը՝ Աստված ինքն է ստեղծել:
Ես բոլորից լավ գիտեմ,,, ինքս ինձ:
Չկա այնպիսի մի բան,,, որ ինձ զարմացնի:
Միշտ փորձել եմ,,, ճշմարտության մեջ մնալ:
Ինձ համար ամենակարևորը,,, մեծանալով հասկացա, որ իմ ընտանիքն է:
Հաճախ դժվարությամբ զսպում եմ արցունքներս, երբ,,, դրական ու լավ բան է կատրավում:
Եթե կարողանայի,,, մարդուն մարդ դարձնել, երկիրը շահած կլիներ:
Հայաստանն ինձ համար,,, տունս է:
Ես գիտեմ հաստատ, որ,,, մի օր պիտի մեռնեմ:
Կան մարդիկ որ,,, չարժէ հետները հաց կիսել, ճանապարհ գնալ:
Ինձ պետք չէ,,, անհավատարիմ ընկերներ ու մարդիկ:
Ամենածանր պահը,,, երբ զրպարտում են:
Ես չէի ուզի,,, երկարակյաց լինել, եթե հարազատներս երկարակյաց չեն:
Անկեղծ ասաց,,, կյանքը բարդ է:
Մարդու ամենակարևոր հատկանիշն ինձ համար,,, ազնվություն, անկեղծություն:
Ես ափսոսում եմ, որ,,, ճիշտ չեմ ապրել, արժանավորներին չեմ գնահատել, անարժաններին եմ արժևորել:
Ամենաշատը ոգևորվում եմ, երբ,,, որևէ մեկի հաջողությունն եմ տեսնում, և երբ ինչ որ մեկին օգտակար եմ լինում:
Բարությունը երբեմն,,, ոչ միայն երբեմն, այլ հաճախակի ինձ կործանել է:
Չեմ կարողանում ներել,,, դավաճանությունը:
Ի տարբերություն շատերի ես,,, չեմ ուրանում:
Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են,,, ի՞նչ ես արել:
Ինձ բնորոշող երեք բառերը,,, ազնիվ, անկեղծ, նվիրյալ:
Գուցե սխալվում եմ, բայց,,, շատ եմ սխալվել:
Ես երբեք չեմ մտածում,,, մահվան մասին:
Գուցե ոչ ոք չհավատա, բայց,,, ես մամոնայի հետևից չեմ վազում:
Օրվա ամենահաճելի պահը,,, երբ տանը նստած ընտանիքով զրուցում, կատակում ենք:
Իմ սերունդը,,, գովելի, արժանավոր սերունդ էր:
Եթե հոգևորական չլինեի,,, զինվորական կլինեի:
Եթե անգամ,,, բոլոր դռները փակեն իմ դիմաց, միևնույն է սողուն չեմ դառնա:
Կուզեի մեր երիտասարդությունը,,, քայլեր մեր պապերի ոգով, ավանդություններով:
Լավ է երբ մարդը անվախ է և համառ,,, որովհետև այդ տեսակ մարդիկ են հաջողության հասնում:
Ամենադժվար բանը,,, մարդկանց միջից սուտը հանելն է:
Երջանկությունը,,, հարաբերական է:
Կուզեի բոլորն ինձ ճանաչեն նախ որպես,,, մարդ:
Երբեմն ուզում եմ մենակ մնալ,,, քանի որ սիրում եմ մենակություն:
Մեզ այսօր պակասում է,,, արժեքների ճիշտ գնահատումը:
Ամենազավեշտալի բանը իմ մասին,,, որ ես ժամանակին եղել եմ Հաղպատի կաթողիկոսը:
Կուզեի բոլորս միշտ հիշենք,,, որ առաքելություն ունենք այս աշխարհի վրա, որպես հայ մարդ:
Հոգևորականի կյանքը,,, շատ դժվար է թե՛ հոգևորականների, և թե՛ աշխարհականների մեջ:
Միշտ հիանում եմ,,, նույնսիկ թշնամուս լավ գործերով:
Անհնարին ոչինչ չկա, եթե,,, նպատակասլաց ես:
Ինչ էլ լինի,,, ես չեմ փոխվի, ինչ կամ, կամ:
Ինձ կարող է հունից հանել,,, ցանկացած անմիտ և սադրիչ խոսք:
Մարդիկ եկեք լինենք,,, ազնիվ ընկերներ:
Ես կարողանում եմ լինել անկեղծ որովհետև,,, ես էությամբ այդպիսին եմ: