- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ընդարձակ լսարանի առջև առաջին անգամ ելույթ ունեցողներից շատերի մոտ վախի զգացում է առաջանում: Դա վերաբերում է և՛ ուսանողներին, ասենք, դիպլոմի պաշտպանությունից առաջ, և՛ երաժիշտներին, որոնք պատրաստվում են առաջին համերգին:
Սակայն Լոնդոնում թողարկված «Օքսպրենոլոլ» դեղորայքը քաջալերում է մարդուն և վախի զգացումն անհետ կորչում է: Հռետորը սկսում է խոսել սեփական ուժերի նկատմամբ անհավատալի վստահությամբ: Ինչպես պնդում են անգլիացի մասնագետները, «վստահության բուժահեղուկի» ստացման համար աշխատել են չորս տարի: Առանձնահատուկ պահանջարկով այն օգտագործվում է հեռուստատեսության աշխատակիցների մոտ: Նոր դեղամիջոցը, սակայն, ինչ-որ տեղ ուղղվածություն ունի. այն չի վերացնում բարձրության, մթության և հանկարծակի աղմուկի հետևանքով առաջացող վախի զգացումը: