top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, քանի որ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է: Քրիստոսի ծնունդից քառասուն օր հետո, համաձայն առաջնածինների մայրերի մաքրագործման մասին հրեական օրենքի, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու: Ըստ մովսիսական օրենքի՝ ծննդաբերությունից հետո կանայք որոշ ժամանակ համարվում էին անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40, իսկ եթե աղջիկ՝ 80 օր: Ս. Աստվածածնի պարագայում այս օրենքն անիմաստ էր, քանի որ նրանից ծնված Հիսուսը, հղացվել էր Սուրբ Հոգու զորությամբ: Երուսաղեմի բնակիչները միմյանց ձայն տալով՝ ջահերով ու ճրագներով շտապում էին տեսնելու տաճար Եկողին: Տեղ հասնելով նրանք տեսնում են մանուկ Հիսուսին՝ ծնողների հետ: Վերջիններս մտնում են տաճար, որտեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն ծերունին: Ավետարանը հայտնում է, որ նա «արդար ու աստվածավախ էր»: Աստծուն տեսնելու այդ անմար փափագի համար Սուրբ հոգին նրան խոստանում է, որ նա մահ չի տեսնի մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ կամ Տիրոջն ընդառաջ դուրս գալ: Ժողովրդի մեջ օգտագործելի են նաև տոնի «Տերնդեզ» կամ «Տրնդեզ» անվանումները: Տյառնընդառաջը նշվում է Քրիստոսի ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին նոր տոմարով, իսկ փետրվարի 27-ին՝ հին տոմարով (Երուսաղեմում եկեղեցական ոլոր տոները կատարվում են հին տոմարի համաձայն): Տոնի ծիսական արարողությունները սկսվում են տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ: Նախատոնակի արարողությունը սկսվում է եկեղեցում ջահեր, մոմեր կամ ճրագներ վառելով՝ որպես օրինակ Քրիստոսի՝ երեկոյան ժամին տաճար գալու: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայով թռչելը Տյառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է, որ հնագույն ժամանակներից հասել է մեզ: Կրակի վրայից նախ թռչում են նորապսակները, ապա նաև նրանց հարազատները:

#Տոն #Գիտեքթե

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում