top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Սթոնհենջը խոշոր մեգալիթյան կառույց է Մեծ Բրիտանիայում, Սոլսբերի քաղաքի մոտ: Բաղկացած է տարբեր ժամանակներում նույն տեղում կանգնեցված երեք կառույցներից: Առաջինը (մ. թ. ա. 1900-1700 թթ.) շրջանաձև հողապատնեշ է և խանդակ (97,5 մ տրամագծով): Երկրորդը (թվագրվում է մ. թ. ա. 1700-1500 թթ.) վաղեմի պատնեշի մեջ ուղղաձիգ դրված 38 զույգ քարեր են: Երրորդը (մ. թ. ա. 1550-1400 թթ.) սալեչով պսակված, տաշված ուղղաձիգ քարեր են (8,5 մ բարձրությամբ, մինչև 28 տոննա քաշով), որոնք կազմում են 30 մ տրամագծով շրջան: Շրջանի ներսում գտնվում է հորիզոնական դրված զոհասեղանի քարը: Սթոնհենջն, անկասկած, հնագույն տաճար է, որը հավանաբար առնչվում է արևի պաշտամունքի հետ: Սակայն ըստ որոշ հետազոտությունների, հնարավոր է, որ Սթոնհենջը եղել է հնագույն աստղադիտարան:

#Աշխարհիշուրջ #արձան #Գիտեքթե

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում