- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Պարսիկները սրամիտ են և աչալուրջ, ծանրախոս և պերճախոս, նրանց խոսակցական ոճը հակիրճ է, քչով շատ բան են հասկացնում, խորամանկ և նենգամիտ են առավել քան ցանկացած ազգերը. ստախոս և առասպելապատում, շողոքորթ, անհաստատ բարեկամության մեջ, կերակրի և ըմպելիքի մեջ հասարակորեն չափավոր:
Իսկ հույները վեհանձն են և ծանրաբարո, սեգ, մեծամիտ և հպարտ պահվածք ունեն. կամակոր են և կտրուկ, իրենց վեհ և գերակա են համարում բոլոր մյուս ազգերից՝ նկատի առնելով նախնյաց շքեղությունը և վսեմությունը, խորշում են այլազգիներից, ուստի հազիվ թե գտնես մեկին հույների մեջ, որն առանձնանում է ընտանի բարեկամությամբ և մտերմությամբ: Սիրում են տիրել և իրենց իշխանությամբ զորանալ ամենքի վրա: Բայց իրենք ամենևին չեն հանդուրժում օտար ազգերի օրենքներն ու իշխանությունը: Նախանձախնդիր են իրենց նախնի ծեսերի և սովորությունների նկատմամբ, և մեծապես ջանում են պահել անթերի, իսկ ուսման մեջ՝ շքեղ և երևելի էին նախկինում, իսկ այժմ էլ թեպետ շատ-շատերից մտավարժ են և ուշիմ, բայց նրանց մեջ վարժապետների սակավության պատճառով, այս ամենը պարապ և ընդարմացած է մնում: