- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր:
Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց: «Ազատ ծնված կանանց տոն» անվանումով տոնին, նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ օրինակ` տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու:
Տոնի հիմքը դրվեց 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին:
Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:
Վարկածներ կան նաև, որ մարտի 8-ի պատմությունը կապվում է գարնան սկզբին նշվող հրեական Պուրիմ տոնի հետ: Ասում են, որ Կլարա Ցետկինն առաջարկում է այս տոնը նշել ի հակադրումն Պուրիմին՝ հրեա կանանց կրոնական սովորույթներից հետ պահելու համար:
Այլ վարկածի համաձայն՝ այն շղարշ է՝ հրեական տոնն ամբողջ աշխարհում նշելու համար:
Կես դար անց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները հիշեցին 1857-ի տեքստիլագործների բողոքի երթը և 1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:
1910-ին Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկում է կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չի մատնանշում:
Կանանց միջազգային օրը առաջինը նշվեց 1911 թվականի մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա: 1912-ին տոնը նշվեց մարտի 12-ին: 1913-ին կանանց օրը Գերմանիայում նշվեց մարտի 12-ին, Ավստրիայում, Չեխիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում՝ մարտի 9-ին, Ռուսաստանում և Ֆրանսիայում՝ մարտի 2-ին: Եվ միայն 1914 թվականին մարտի 8-ին տոնը միաժամանակ նշվում է վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:
1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿ-ը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977-ին մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային տոն:
ՀՀ անկախության հռչակումից հետո` 1996-ին մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, ուստի` 2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ: Եվրոպական մի շարք երկրներում մարտի 8-ը գրեթե մոռացության է մատնված:
#Հետաքրքիր #Աշխարհիշուրջ #մշակույթ #Ազգեր #Տոն #Օրենք #Գիտեքթե #Հայաստան