top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԼՈՒՍՆԱՀԱՐ ԿԱՐՈՏ Պարույր Սևակ

Սկսվում է գիշերն արդեն:

Եվ աստղերը, Որ ողջ ցերեկ խոր քուն մտան, Հիմա իրենց ճառագայթե Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում` Ընդդեմ մթան:

Եվ անպաշտպան իմ կարոտը, Որ անցել է խոր ընդհատակ Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի, Իմ կարոտը մատնըվում է քո անունից. Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին:

Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում, Իսկ ես` լուսնո՛տ, Ես` լուսնահա՜ր, Շեղ-սայթաքուն կտուրներով Ու քիվերով ատամնաբաց, Մինչև անգամ շանթարգելով, Ահա նորից քեզ եմ գալիս` Կյանքըս կրկին վտանգելով:

Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր Ու ձայն տայիր` Ճչալու պես «ա՜խ» անելով` Իմ վտանգված կյանքի համար վախենալով, Գիտե՜ս` ինչո՛վ կվերջանար, Իմ ցանկալի՜ս:

Գիտե՛ս. Մահո՜վ է վերջանում, Երբ լուսնոտին ձայն են տալիս:

Բայց ես բնա՜վ երկյուղ չունեմ, Թե կընկնեմ ցած Եվ իմ արյամբ հալեցնելով ձյունը մայթում` Դռնապանին գեթ կազատեմ ձյուն քերելուց: Այդ չի՛ լինի, Որովհետև ձայն չե՜ս տա դու, Եվ դա- ո՛չ թե բարությունից, Այլ… պարզապես չսիրելո՜ւց… . . . . . . . . . . . . . . . . . . .

22.III.1959թ. Մոսկվա

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Գրականություն #ՊարույրՍևակ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում