top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԳԱՐՈՒՆ

Վահան Տերյան

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում… Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Իմ բացված սրտում հնչում է մի երգ. —Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

1908

#Պոեզիա #Գրականություն #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահանՏերյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page