- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Իտալացիները մտավարժ են և ուշիմ, քաղաքավարի, հաջողակ և քաջահմուտ կառավարելու մեջ, որով համրորեն՝ իրենց անդորր խաղաղության մեջ են պահում, օրենքների հպատակվող են, հասարակության բարքերը պահող, հաջողակ են և քաջավարժ մարդկանց աստվածային և քաղաքական առաքինությունների մեջ հրահանգելու և մարզելու գործում: Հետամուտ են փառքի և անվան ձեռքբերմանը, պարծենում են իրենց ազգով և տոհմով և մեծապես ջանում են պահպանել և մշտնջենավորել այդ ամենը: Սիրում են հայրենիքը և բազմիցս նրա համար մահվան վտանգին են իրենց հանձնել: Քնքշասիրտ են և փափուկ, որի պատճառով էլ դատարկ բանից սաստիկ վիրավորվում են, և դժվարությամբ են մոռանում, փափկասուն են և խորշում են ծանր աշխատանքից, և եթե հարկադրված ծանր աշխատանքով են զբաղվում, նորանոր միջոցներ են մոգոնում այն թեթևացնելու համար: Սիրում են մարդկանց ընկերակցությունը, ուստի և ասում են նրանց մասին, թե իտալացիները ժամանակը խոսակցությամբ են վատնում: