• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Խորհրդավոր են երկնքի գաղտնիքները»

Խորհրդավոր են երկնքի գաղտնիքները: Ահա, նայիր. երկնքից մի թռչուն ընկավ: Ի վերջո, երկար թռչելուց հետո ամեն ինչ ընկնում է հողին, որովհետև առավել խորհրդավոր են հողի գաղտնիքները: Հողը: Հիմա դու նրա մասին ես մտածում, որովհետև հիմա դու ավելի քիչ թռչում ես և ավելի շատ նայում հողին: Երանի նրանց, ասում ես դու, ովքեր հաշտ ու խաղաղ հոգով են բաժանվում երկնքից, որովհետև, գիտես ովքեր բաժանվում են, նրանք բաժանվում են անվերադարձ…

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #ՀովհաննեսԳրիգորյան