top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Պաղեստինի ինքնավարության խորհրդի նախագահ Յասեր Արաֆաթը վախճանվեց 2004 թվականի նոյեմբերի 4-ին: Ծնվել է 1929 թվականին: Ճշգրիտ ծննդավայրը հայտնի չէ: Ոմանք նշում են Երուսաղեմը, ուրիշները՝ Կահիրեն, Գազան: Դրա փոխարեն հայտնի է նրա լրիվ անունը. Մուհամմեդ Աբդել Ռահման Աբդել Ուսուֆ Արաֆաթ ալ-Քուդվա ալ-Հուսեյնի: Նա ունևոր պաղեստինցու ընտանիքի 6-րդ երեխան է: Արաֆաթը մոր կողմից «բարեկամ» է Մուհամեդ Մարգարեին: Հաջողակ լինելու շնորհիվ Արաֆաթը հետագայում ստացել է «Յասեր» անունը, որ արաբերեն նշաակում է «ճանապարհը հեշտությամբ գտնող»:

Հենրի Քիստինջերը Արաֆաթին անվանել է «Ողջ մնալու վարպետ», իսկ Մարլեն Օլբրայթը ԱՄՆ-ում Իսրայէլի դեսպանի հետ զրուցելիս ասել է. «Արաֆաթը հիմար բաներ շատ է արել, բայց նրա ցանկացած հաջորդ քայլն ավելի հիմար է լինում»:

1992 թ. Լիբիական անապատի վրայով թռչելիս, Արաֆաթի ինքնաթիռը ընկնում է ավազամրրիկի մեջ: Ինքնաթիռը ջախջախվում է, օդաչուները զոհվում են, բայց Արաֆաթը ողջ է մնում: 1994 թ.-ին Արաֆաթը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։

#Պարգևներ #Մեծեր #Աշխարհիշուրջ #Նախագահներ #Գիտեքթե

28 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page