• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

«Ամեն առավոտ» Ամեն առավոտ հուշերս նորից Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն, Ուր իմ մանկության ոտնատեղերից Անձրևաջուր է խմում եղջերուն։ Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում Այն բարձունքներն են ինձ տանում կրկին, Ուր մարդն ամպերին վերից է նայում, Վերից է նայում արծվի ճախրանքին։ Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ, Որոտանի մոր, բարդու շվաքում, Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ, Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։ Այն նվիրական տնակն են տանում, Որ հետո այսքան, այսքան մեծացավ, Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում, Եվ անեզրական հայրենիք դարձավ։

#Պոեզիա #Գրականություն #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀամոՍահյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում