• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ «Ինչո՞ւ իրար չհասկացանք»

Ամեն ինչ էլ լավ էր այնպես,

Հասկանալի և անփորձանք,

Ի՞նչ պատահեց մեզ իսկապես,

Ինչու՞ իրար չհասկացանք։

Հասկանում ենք այս աշխարհի

Չարն ու բարին ամեն տեսակ,

Հասկանում ենք ուրիշներին,

Բայց մենք իրար չհասկացանք։

Եթե խոսենք պարզ ու անկեղծ,

Երկուսով էլ չունենք հանցանք։

Գուցե սիրո պակասն է հենց,

Որ մենք իրար չհասկացանք։

Նույնիսկ տարբեր ազգի մարդիկ

Հասկանում են իրար շատ լավ.

Բայց մեր լեզուն թեև նույնն է.

Ինչու՞ իրար չհասկացանք:

Երջանկության համար արդեն

Կարծում էինք ամեն ինչ կար,

Արի գոնե հասկանանք, թե

Ինչու՞ իրար չհասկացանք։

#Պոեզիա #Գրականություն #Ոչմիօրառանցբանաստեղծության #ԱրամայիսՍահակյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում