• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

«ՄԵրժում»

Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ, դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր, ես այն օրեն կը տառապիմ տարուբեր: Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ: Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր, այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ: Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին գալարեցուց սևերու մեջ իմ հոգին: Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր. վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր, այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի:

#Պոեզիա #Գրականություն #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՄիսաքՄեծարենց

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now