- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության մայրավանք Սրբոց Հակոբյանց վանքի ամենահին մասը կառուցվել է 4-րդ դարի սկզբին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից՝ Տրդատ թագավորի հովանավորությամբ և օժանդակությամբ: Իսկ բուն այսօրվա տաճարը հիմնադրվել է 12-րդ դարում, ճիշտ այնտեղ, ուր քրիստոնեության առաջին դարերից սկսած ապրում էին հայ վանականներ և հոգ էին տանում սրբավայրերին՝ իրենց օրն անցկացնելով աղոթքով և պահեցողությաբ:
Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի տեղում է գտնվել Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի բնակարանը: Հնագետների կարծիքով տաճարի հյուսիսային պատը առաջին դարից մնացած հնագույն մասն է:
#ՎանքԵկեղեցի #Սրբավայր #Երուսաղեմ #Տաճար #Պատրիարքություն #Գիտեքթե