- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայ զինվորին»
Թառլանի պես թառել ես Էդ սև մռայլ քարափին, Աչքդ հեռուն հառել ես, Որ մոտ չգա հարամին:
Սարերը բուք ու բորան, Կուրծքդ մի սար անառիկ, Հայրենիքիդ պահապան Կանգնած ես լուռ, հայ մարտիկ:
Ուշ չես դնում թշնամու Գնդակների տարափին, Պարտքիդ ձայնին դու հլու Մնում ես էդ քարափին:
Աստված թևիդ հովանի, Սարի թառլան անվեհեր, Քեզ հետ, կտրիճ, թող լինի Մեր օրհնությունն ու մեր սեր:
1919
#Պոեզիա #Գրականություն #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀովհաննեսՀովհաննիսյան