• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին որոշումն ընդունվել է 1966 թ. ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից: Շինարարները կատարեցին ավելի քան 6 միլիոն խորանարդ մետր հողային աշխատանքներ, տեղադրեցին 22 հազար տոննա մետաղյա կառուցվածքներ: Կայանի կազմի մեջ մտնում է 2 էներգաբլոկ: Առաջինը շահագործման դրվեց 1976 թ. դեկտեմբերի 28-ին, երկրորդը՝ 1980 թ. հունվարի 5-ին: Յուրաքանչյուր բլոկ ունի 407, 5 մվտ էներգետիկ հզորություն: Հայկական ատոմակայանի տարեկան արտադրանքը 5 միլիարդ կվտ էր: ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ 1989 թ. փետրվարի 25-ին դադարեցվեցին առաջին, իսկ մարտի 18-ին՝ 2-րդ էներգաբլոկների աշխատանքները: Հայաստանի կառավարության 1993 թ. ապրիլի 7-ի որոշմամբ սկսվեցին երկրորդ էներգաբլոկի վերագործարկման աշխատանքները: Այն շահագործման հանձնվեց 1995 թ. նոյեմբերի 5-ին:

#Հայաստան #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now