top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

«Լավագույնը»

Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ, Փա՛կ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների՝ Բա՛ց աչքերովը:

Լավագույն երգը Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի , Որ չի ունենում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ, Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը՝ Վա՛տ խաղացվածը:

Լավագույն սերը՝ Կիսա՜տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը Վարդն է (երգերո՛ւմ):

Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜) Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի) Ներեցեք… ես եմ…

13.III.1967թ. Արզնի

#ՊարույրՍևակ #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Գրականություն

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page