- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմ քաղաքում է գտնվում քրիստոնյաների ամենահին և ամենանվիրական Սրբոց Հակոբյանց վանքը, ուր Քրիստոսի աշակերտներից ընտրված առաջին Եպիսկոպոս՝ Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալը, հաստատել է իր Աթոռը: Այս վանքում է գտնվում Երուսաղեմի Հայոց Պատրիարքական աթոռը՝ իր միաբանությամբ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքության առաջին եպիսկոպոս Ս. Հակոբոս Տյառնեղբոր գահը` Ս. Աթոռը, զարդարվել է 1680 թվականին, Եղիազար Այնթափցի Պատրիարքի ժամանակ և նորոգվել է 1812-ին` Թեոդորոս Վանեցի Պատրիարքի օրոք: Տարվա մեջ միայն մեկ անգամ՝ Սուրբ Աթոռի տոնին, օրվա պատրիարքն իրավունք ունի բարձրանալու Սուրբ Հակոբոս Տյառնեղբոր գահի պատվանդանին:
#Երուսաղեմ #Պատրիարքություն #Սուրբ #Սրբավայր #Տաճար #ՎանքԵկեղեցի #Գիտեքթե #Առաքյալ