top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

«Եկ հպարտ մնանք» Մեզ վիճակվեց – և մենք հանդիպեցինք կյանքում: Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով: Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝ Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով:

Ու վիճակվեց… ապրել մեկըս մեկից բաժան, Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի, Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան, Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ…

Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի: Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում, Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ…

Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ, Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա –

Եթե վիճակվել է… չվիճակվել իրար…

15.VIII.1956թ. Չանախչի

#Գրականություն #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՊարույրՍևակ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում