top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես եւ երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման: Այսինքն՝ օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթ. 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:

Առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի մասին է, ովքեր լապտերներով գնում էին փեսային դիմավորելու: Հինգ իմաստունները լապտերների հետ լրացուցիչ ձեթ վերցրեցին, իսկ հիմարները` ոչ: Երբ փեսային դիմավորելու ժամանակն եկավ, լապտերների ձեթը վերջացել էր, և նրանք, ովքեր ձեթ չէին վերցրել իրենց հետ, վերադարձան ձեթ գնելու: Այդ ժամանակ փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահ մտան:

Իմաստուն կույսերն ամբողջ կյանքի ընթացքում ողորմությամբ ու բարի գործերով ամբարել էին «ձեթը», որն առակում խորհրդանշում է հավատքի գործերը։ Դրանցով է լուսավոր մեր հոգևոր ընթացքը, որպեսզի կարողանանք դիմավորել Քրիստոսին։

Իսկ մյուս հինգ կույսերը խորհրդանշում են նրանց, ովքեր լսում են Տիրոջ խոսքը, բայց հոգևոր կյանքում ծուլանում են՝ ապրելով խավարի մեջ:

Տասը կույսերը խորհրդանշում են արդարներին ու անիրավներին: Հետևաբար իմաստունները համարվում են մաքուր հոգու զգայարանները, իսկ հիմարները՝ մարմնինը: Լույսը հոգու և մարմնի մաքրության նշանն է, իսկ յուղը՝ մարդասիրության և ողորմության: Յուղն այն նյութն է, որի շնորհիվ վառվում է լապտերը. ողորմությունն այն ճանապարհն է, որը տանում է դեպի ապաշխարհություն, մեղքերի քավություն:

#Գիտեքթե #Տոն #ՄեծՊահք

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page