top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


Tsov Alizé Ծովինար Բանուչյան

«Ընկերները»

Երբեք հենց այնպես ոչ ոք այս կյանքում քեզ չի գա այցի,

Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետ դարձի,

Այդ անունները մեկ-մեկ քո մտքով կգան ու կանցնեն,

Որ քո խունացող հիշողության մեջ հուշեր արթնացնեն…

Կհիշես ցավով կամ էլ ժպիտով, կգտնես կամ ոչ,

Նրանք կթվան քեզ շատ կարևոր կամ հյուրեր անկոչ,

Եվ կիսատ բառեր, խոսքեր կամ երազ կլսես աղոտ,

Ու քո մեջ քեզնից անկախ դու կզգաս մի քաղցր կարոտ…

Որ քեզ լքեցին, որ քեզ փրկեցին, մատնեցին կամ էլ,

Որ քեզ ներեցին կամ սովորեցրին հիշաչար լինել,

Այդ ընկերները, որ ինչ-որ մի լույս թողեցին քո մեջ,

Կլինեն կյանքում երբեք չթերթված, անավարտ մի էջ...

#Պոեզիա #Գրականություն #Ոչմիօրառանցբանաստեղծության #TsovAlizéԾովինարԲանուչյան

Recent Posts

See All