- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԿՈՄԻՏԱՍ
«Սեր ու բեր»
Գարուն սերն էր՝ Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝ Ամպեր֊ամպեր ծալ ու քաշ։ Կյանքի եռն էր՝ Ամառ-ձորերում ոգեցավ կրծքիս վրա՝ Լուսին-լուսին հալ ու մաշ։ Աշուն-բերն էր՝ Պտղիկն էր հոգում ծառերով՝ Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։ Այլ ձմեռն էր՝ Ձյունիկն իր գոգում սարերով՝ Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով: