top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

«Աքսորավայրում» Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն... Պաղ լռությունը մռայլ է ու չար. — Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն, — Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։ Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ. Մեկը թախծագին նայում է հեռուն, Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ», Ու շղթաներով աղմուկ է հանում... Ու մի արձագանք... գիշեր է ու ձյուն... Հանգիստ ննջում է մռայլ շրջական, — Շողա, վրեժի մահաբեր դաշույն — Հնչիր, փոթորիկ ժողովրդական...

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Գրականություն #ՎահանՏերյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page