top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

«Ոչինչ չի փոխվի»

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, Ու չի պակասի աշխարհում ոչինչ,- Մի լույս կմարի հինգերորդ հարկում, Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։ Բայց հավքերն էլի հարավ կչվեն, Մանուկներն էլի կխաղան բակում, Կանաչներն էլի ցողով կթրջվեն, Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։ Կվառվի լույսը հինգերորդ հարկում, Կժպտան նորից աչքերը քո ջինջ, Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ՀամոՍահյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page