• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

«Կարծիքներով ուրիշի»

Դու իմ մասին մշտապես

Կարծիքներ ես հավաքում,

Չե՜ս հավատում ինքդ քեզ,

Ուրիշի՛ն ես հավատում:

Այս աշխարհում միշտ էլ կա

Թշնամի ու բարեկամ,

Ինչո՞ւ թեքվել շարունակ՝

Ամեն տեսակ քամու տակ:

Մի՛ նեղացիր ինձանից,

Եթե սիրտս քեզ մերժի,

Ես չեմ ուզում սիրես ինձ

Կարծիքներով ուրիշի:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ԱրամայիսՍահակյան

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now