- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Աշխարհում արագիլի 17 տեսակ կա: Հայաստանում տարածված է սպիտակ արագիլը: Նա բույնը հյուսում է գյուղերին մոտիկ, բարձր ծառերի կատարներին, սյուներին: Հյուսողը մայր արագիլն է, «շինանյութը» բերում են հայրը և մայրը: Մայր արագիլը ապրիլին 3-7 ձու է դնում, 30-32 օր թուխս է նստում: Աշունը չվում են տաք երկրներ, գարնանը վերադառնում են իրենց բները: Սնվում են ձկներով, միջատներով, սողուններով, կրծողներով, բուսական կերով: Արագիլի մարմնի երկարությունը 76-152 սմ է, ունի երկար կտուց, ձայնալարերը զարգացած չեն, կտուցով կափկափում է: