- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

1848 թվականի մարտի 29-ի գիշերը հանկարծ դադարեց Նիագարա (ԱՄՆ) վիթխարի ջրվեժի շառաչյունը: Նիագարա Ֆոլս փոքր քաղաքի բնակիչները զարթնեցին անսովոր լռությունից:
Լապտերներով ջրվեժին մոտեցած մարդիկ տեսան միայն մերկացած ժայռեր: Ջուր չկար:
Իսկ հաջորդ առավոտյան ջուրը կրկին հոսեց: Պարզվեց, որ մարտի 29-ին բարձրացած ուժեղ քամին տեղաշարժել էր Էրի լճի սառույցները, որտեղից սկիզբ է առնում Նիագարան, և հսկա սառույցները փակել էին գետի ակունքը Բուֆալո քաղաքի մոտ: Սառցե պատվարը պահպանվել էր մեկ օրից ավելի: