top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Մայրիկիս»

Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ, Ազիզ մորես բաժանվել եմ, Տըխուր-տըրտում, քուն չունիմ: Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր, Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք. Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր, Ախըր բարև բերել չե՞ք: Հավք ու հովեր եկան կըշտիս, Անձեն դիպան ու անցան. Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն: Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին Կարոտցել եմ, մայրի՛կ ջան. Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ, Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան: Երբ քունըդ գա, լուռ գիշերով Հոգիդ գըրկեմ, համբույր տամ. Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով, Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան:

#ԱվետիքԻսահակայն #Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page