top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ «Այն ո՞վ է ասում»

Այն ո՞վ է ասում Որ Արարատը ձերն է ու ձերը. Անհեթեթ պատրա՜նք. Քարտեզն է ձերը, Քարտեզի վրա չափած-գծա՜ծը, Իսկ ինքը՝ լե´ռը... Նրա ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են առնում, Նրա պարուրող մշուշն ու ամպը Մեր ընկալմա՜մբ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում. Նրա ամեն մի անշունչ, անկենդան ավազահատը Մեր արյան կարմիր գնդիկների´ն են կենսահյութ տանում: Մոխի´րն է ձերը, Սարը բաղադրող կոշկոռը քարե. Մեզ համար գործող հրաբուխ է նա, Խառնարա՜ն ոգու, Որ դար ու դարեր Մեր ընդվզումի կրակն է ժայթքում Եվ բորբոքում մեր ցասու՜մը կենաց: Սառու՜յցն է ձերը, Սառը, անհաղորդ սառույցը դեղնած, Իսկ մեզ՝ բյուրավոր արեգակների Ներուժությու՜նն է անդուլ ճառագում նրա կողերից, Որ տաքացնում է մի որջ հողագունդ- Այդ հողագնդին փռված-ծվարած մեր բեկորները: Օ՜, սուրբ առասպել Արա արքայի, Մեր էությունը ցոլացնող պատում, Մեր փնտրումի գյու՜տ,- Որ երեսուն դար ու դեռ ավելին Սոսկ հոլովեցին ու չհասկացան Բոլոր հին ու նոր Շամիրամները,- Մարմի´նն է ձերը Արա արքաի-Արարատ լեռան, Սպանված, մեռած մարմի՜նը միայն, Որը չե´ն կարող, չե´ն կենդանացնի ձեր այլաբարբառ հարալեզները... Մերը՝ հոգի´ն է. Սերնդէ-սերունդ անշեջ թևածնող, Վերջին շնչում իսկ՝ հազար կերպ առած նորի´ց պոռթկացող, Որ չես սպանի զենքով ու դիրքով, Չե´ս խլի երբեք գիր ու կնիքով Եվ սահմանների փշալարերով երբեք չե´ս բանտի Մերը՝ հոգի´ն է....

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ՍիլվաԿապուտիկյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page