- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
«Մեզանից մեկը» Մեզանից մեկը, անշուշտ, այստեղ չէ, Մեզանից մեկը՝ Կամ ես, կամ թե դու: Թե դու չես այստեղ՝ Ապա ինչպես է, Որ ինձ հետ ես միշտ՝ Իմ սենյակի մեջ, Իմ մատների տակ, Իմ լեզվի վրա: Թե ես չեմ այստեղ, Ապա ինչպես է, Որ ես հետդ չեմ՝ Քո սենյակի մեջ, Քո մատների տակ, Քո լեզվի վրա: Ճիշտն այն է գուցե, Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում. Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես, Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ: Այսպես գալիս ենք մենք դեպի իրար, Դու՝ ինձ մոտ, Ես՝ քեզ Եվ… չենք հանդիպում… այս քանի տարի:
18.XII.1962թ. Երևան
#Ոչմիօրառանցբանաստեղծության #Գրականություն #Պոեզիա #ՊարույրՍևակ