• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Փարոսը աշտարակային տիպի նավագնացային կողմնորոշիչ է, որը ծառայում է ափերը ճանաչելու, նավի դիրքը որոշելու և նավագնացային վտանգը կանխելու համար։ Փարոսները սարքավորում են լուսաօպտիկական համակարգերով, ինչպես նաև ազդանշանման այլ տեխնիկական միջոցներով․ ձայնական (օդային կամ ստորջրյա), ռադիոտեխնիկական, ռադիոձայնային։ Փարոսի լուսաօպտիկական համակարգը բաղկացած է լույսի աղբյուրից (շիկացման էլեկտրական լամպեր, գազալուսային խողովակներ, իմպուլսային լամպեր են), օպտիկական ապարատից և լապտերային կառույցից։ Սովորաբար փարոս կառուցում են ափի դուրս ցցված մասերին, ժայռերին, խութերին կամ ծանծաղուտներին, երբեմն էլ տեղակայում են խարիսխների վրա (լողացող փարոս)։ Ճշգրիտ ճանաչման համար յուրաքանչյուր փարոսին վերապահում են որոշակի բնույթի լուսային, ձայնային և ռադիոազդանշաններ։ Փարոսի գործողության հեռավորությունն է․ լուսատուներինը՝ 20-50 կմ, ռադիոփարոսներինը՝ 30-500 կմ և ավելի, օդային ձայնային ազդանշաններով փարոսներինը՝ 5-15 կմ, հիդրոձայնայիններինը՝ մինչև 25 կմ։ Փարոսներն օգտագործվել են դեռես հին անցյալում։ Հին աշխարհի «յոթ հրաշալիքներից» է մեր թվարկությունից առաջ 283 թվականին կառուցված՝ 143 մ բարձրության Ալեքսանդրյան կամ Փարոսյան մարմարաշեն լուսատու փարոսը։

#Գիտեքթե #Հետաքրքիր

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram