- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

Tsov Alizé Ծովինար Բանուչյան
«Ես չգիտեմ»
Ահա նորից ես դառնում եմ նույն կետին ու այս անգամ մինչև հոգուս խորքը թաց, իմ խոսքերում չկան իմաստներ հետին, բայց քո սիրտը ինձ այդպես էլ չկարդաց:
Դու կարծում ես դեռ կարող եմ վստահել ուրիշ մեկին թուլությունս գլխահակ, իմ ափերից վաղուց ձեռքերդ սահել ու դարձել են զարկերակներիս պահակ:
Ես չգիտեմ քանի կյանք դեռ ինձ մնաց, ինչի՞ համար պիտի ուզես ինձ դատել, կամ իմ առաջ, կամ քո առաջ կամ նրանց, ում ես երբեք ոչ սիրել եմ, ոչ ատել ...
#Ոչմիօրառանցբանաստեղծության #TsovAlizéԾովինարԲանուչյան #Գրականություն #Պոեզիա #Ժամանակակիցգրողներ