- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
«Շշուկ ու շրշյուն»
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն, - Բարդիներն են բաց պատուհանիս տակ,- Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում, Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան Թռչունների պես,- լուսեղե՜ն երազ,- Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում, - Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,- Թվում է, որ դու տխրությամբ անքուն Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։
Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում, Եվ շշնջում ես, և շրշում անուշ, Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։
#Ոչմիօրառանցբանաստեղծության #ՎահանՏերյան #Գրականություն #Պոեզիա