- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Գերմանացիները պարզամիտ են, բարեպաշտ, զորավոր, քաղցրաբարո, հյուրասեր, մտավարժ և ճարտար պեսպես մեքենայական արհեստների մեջ, ուստի և նրանց մեջ զարգացած է մաթեմատիկական գիտությունը, բայց ոչ նույնքան նուրբ և բարձրագույն գիտությունները: Հաջողակ են և քաջահմուտ պատերազմի մեջ, ուստի և անհաղթ, երկայնամիտ և աշխատասեր, հավատարիմ, հոխորտալից և մեծասիրտ, առատասեր, այլև փոքր ինչ շռայլ կերակրի և ըմպելիքի մեջ: Հագուստ-կապուստի մեջ կապկում են ֆրանսիացիներին: