- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա առաջին տասնօրյակը Ճապոնիայում տոնակատարությունների շրջան է: Նշվում են տղաների, աղջիկների, պետության սահմանադրության, թատրոնի, այդ թվում՝ կաբուկի թատրոնի և այլ տոներ:
Կաբուկին հարյուրամյակների պատմություն ունի, այն հիմնվել է 1603 թ. Օ. Կունի անունով մի վանական կնոջ կողմից, ով հանդես էր եկել կանանց թատերախմբով: 1629 թ.-ին կանանց թատերախմբերի ելույթներն արգելվել են։ 1652 թ.-ից թատրոնի դերակատարները միայն տղամարդիկ են, որոնք կանանց դերեր էլ են կատարում: Բեմում իշխում են կարմիրը, կապույտը և սևը: Դերակատարներն իրենց ապրումներն արտահայտում են առավելապես ժեստերի միջոցով: Կաբուկին վերելք է ապրել XVII-XVIII դարերում, կազմավորվել են բեմական անունների, ամպլուաների ժառանգորդությամբ դերասանական դինաստիաներ, հռչակվել են Իտիկավա Դանձյուրո 2-րդ և Սավամուրա Սոձյուրոն, կենտրոնը Կիոտոյից և Օսակայից փոխադրվել է էդո (այժմ՝ Տոկիո)։ Կաբուկին պահպանելու նպատակով 1966 թ.-ին Տոկիոյում բացվել է «Կոկուրիցու գեկիձյու» պետական թատրոնը։ Կաբուկի թատրոնը 1928 թ.-ին և 1961 թ.-ին հյուրախաղերով այցելել է ԽՍՀՄ։