top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԵՂԻՎԱՐԴ (ԵՂԻՇԷ ՊԱՏՐԻԱՐՔ ՏԷՐՏԷՐԵԱՆ)

«Աստղերէն պայծառ»

Աստղերէն պայծառ, աստղերէն բարի,

Աչերն են իմ մօր, աւանդն անցեալին:

Բոլոր ձայներէն աւելի անոյշ,

Կը բաշխուի նորէն ձայնն իր իմ հոգւոյս:

Ո՛չ մէկ փայփայանք կրնայ ինծի տալ

Քաղցրութիւնն անհուն անոր ձեռքերուն.

Ինչ որ կը մնայ իմ մէջս դեռ սուրբ,

Հաւատքն է իմ մօր, հէքիաթ անանուն:

Իմ արցունքներու բիւրեղէն գուցէ,

Իմ մէջս ինկան աստղեր երազին,

Ահա թէ ինչու տողերն այս տրտում,

Նորէն իր անյայտ ճամբուն կը նային:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Եղիվարդ #Պոեզիա #Գրականություն

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page